Թրամփը Ռուսաստանի հետ վերջնագրի խաղ է խաղում. 50 օ՞ր, թե՞ 10՝ սոցիալական ցանցերում գրել է ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը։ «Նա պետք է հիշի երկու բան. 1. Ռուսաստանը Իսրայել կամ նույնիսկ Իրան չէ։ 2. Յուրաքանչյուր նոր վերջնագիր սպառնալիք է և քայլ դեպի պատերազմ։ Ոչ թե Ռուսաստանի և ՈՒկրաինայի միջև, այլ՝ իր սեփական երկրի հետ»,- սպառնացել է Մեդվեդևը:               
 

Էդվարդ Միրզոյանի անվան պատանի կոմպոզիտորների հանրապետական մրցույթը մեկնարկում է

Էդվարդ Միրզոյանի անվան պատանի կոմպոզիտորների հանրապետական մրցույթը մեկնարկում է
07.05.2017 | 11:50

Մշակույթի նախարարության աջակցությամբ՝ մայիսի 10-ին կմեկնարկի Էդվարդ Միրզոյանի անվան պատանի կոմպոզիտորների հանրապետական 4-րդ մրցույթը:

Մրցույթի կազմակերպիչն է Հայաստանի կոմպոզիտորների միությունը, աջակիցը՝ Երևանի քաղաքապետարանը:


Էդվարդ Միրզոյանի անվան պատանի կոմպոզիտորների հանրապետական մրցույթն անցկացվում է 2014 թվականից, որի նպատակն է հնարավորություն ընձեռել պատանի կոմպոզիտորներին դրսևորվելու, ներկայացնելու իրենց ստեղծագործություններն ու կոմպոզիտորական մեծ ընտանիքի մասնիկը դառնալու:
Մրցույթին մասնակցության հայտ է ներկայացրել Հայաստանի, Արցախի երաժշտական և արվեստի դպրոցների, միջին մասնագիտական ուսումնական հաստատութունների ավելի քան երկու տասնյակ պատանի ստեղծագոծող:
Մրցույթն անցկացվում է երկու փուլով՝ ընտրական (փակ) և մրցութային 2 տարիքային խմբրերում. կրտսեր խումբ` մինչև 13 տարեկան ներառյալ, ավագ խումբ` 14-18 տարեկան:
Երկու խմբերի մրցութային փուլերը կկայանան մայիսի 10-ին, ժամը 16:00-ին, մրցանակաբաշխությունն ու Գալա համերգը՝ մայիսի 12-ին, ժամը 16:00-ին, Հայաստանի կոմպոզիտորների միության դահլիճում:


Մրցույթի երկու խմբերում մրցանակային տեղեր զբաղեցրած մասնակիցները կպարգևատրվեն խրախուսական նվերներով, պատվոգրերով, իսկ հաղթողները՝ նաև դրամական պարգևներով: Երկու ենթախմբերի հաղթող մասնակիցների ուսուցիչները ևս կարժանանան դրամական պարգևների:


Մրցույթի ժյուրիի անդամներն են` ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, կոմպոզիտոր, ՀԿՄ նախագահ Արամ Սաթյանը, ՀՀ ժողովրդական արտիստ, կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանը, ՀՀ ժողովրդական արտիստ, կոմպոզիտոր Մարտին Վարդազարյանը, ՀՀ ժողովրդական արտիստ, կոմպոզիտոր Երվանդ Երզնկյանը, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, կոմպոզիտոր Լևոն Չաուշյանը, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, կոմպոզիտոր Ստեփան Շաքարյանը, մրցույթի գեղարվեստական ղեկավար, կոմպոզիտոր Էդմոնդ Մակարյանը:

Դիտվել է՝ 1315

Մեկնաբանություններ